Երևանի մանկապարտեզներն ավելի ուշ կվերաբացվեն![]() 15 մայիսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Երևանում մանկապարտեզները կաշխատեն մայիսի 20-ից, հայտարարել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305,000 քմ), ինչպես նաև Պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից»,- գրել է նա՝ հավելելով, որ որոշումը կայացվել է Պարետատան հետ քննարկումների արդյունքում։ ՀՀ-ում, պարետի որոշմամբ, նախակրթարանները կվերաբացվեն մայիսի 18-ից: ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |