«Սուրբ Աստվածամայրի» ինֆեկցիոնին բուժաշխատողներ են պետք

«Սուրբ Աստվածամայրի» ինֆեկցիոնին  բուժաշխատողներ են պետք

PanARMENIAN.Net - «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի մասնաշենքում աշխատելու համար բուժաշխատողներ են անհրաժեշտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Բուժկենտրոնին անհրաժեշտ են.

բժիշկներ՝ թերապևտ, թոքաբան, ֆտիզիատր, նյարդաբան, սրտաբան, ներզատաբան

բուժքույրեր (հերթապահ)

մայրապետեր (սանիտարկա)

Հետաքրքրվողները անձնական նամակով կարող են կապվել Գևորգ Սիմոնյանին։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված և այն կշարունակվի մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---