Կենդանաբանական այգին ևս բացվում է․ Մուտքը` դիմակով ու ձեռնոցով

Կենդանաբանական այգին ևս բացվում է․ Մուտքը` դիմակով ու ձեռնոցով

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։

Կենդանաբանական այգում, մասնավորապես, կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։ Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։

Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմը հորդորում է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմսերհ` ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով։

Այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-19։00-ը։ Ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---