Կորոնավիրուսը հետ է գցել ՀՀ-ում դիակիզարանի կառուցման աշխատանքները18 մայիսի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դիակիզարանների ստեղծման շուրջ տարվող աշխատանքներն «արագացված տեմպերով են» արվում: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ ՀՈԱԿ-ն արդեն ունի նախագծերը, աշխատանքները շուտով կսկսվեն: «Կորոնավիրուսը մեր պլաններին խանգարեց, բայց հուսով եմ՝ այս տարի կկառուցվեն դիակիզարանները», - նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ համավարակի պայմաններում դիակիզարանների կարիք կա: «Աշխատում ենք արագացված տեմպերով: Բացի այդ, տարվա ավարտին կունենանք նաև պետական գերեզմանատուն՝ նախատիպային, որտեղ կտրամադրենք միայն տիպային գերեզմանատեղեր և թույլ չենք տա, որ մարդիկ անեն այն, ինչ ուզում են», - նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ նոր պետական գերեզմանատանը տեղերը կհատկացվեն պետական հատուկ չափանիշներին համապատասխանելու պայմանով: Նա հավելեց, որ ՀՈԱԿ-ն այժմ նաև թվայնացման գործընթացի մեջ է, և 2 ամսից հասանելի կլինի «Բնակչության հատուկ սպասարակման» գործունեության առցանց տարբերակը: 2019-ի նոյեմբերին Իսկանդարյանը հայտնել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի և ամերիկյան ու եվրոպական ստանդարտներին համապատասխանող կանաչապատ գերեզմանատներ: Երևանում գործող 21 գերեզմանատան ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևանում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |