Ապրիլին Շվեդիայում վերջին 20 տարում մահացությունն ամենաբարձրն էր19 մայիսի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Շվեդիայում ավելի քան 20 տարում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Ըստ ազգային վիճակագրական վարչության՝ ապրիլին այդ երկրում 10,458 մարդ է մահացել։ «Ամսվա կտրվածքով այս թիվը գերազանցող ցուցանիշ ունեցել ենք 1993-ի դեկտեմբերին»,- ասել է վարչության ներկայացուցիչ Թոմաս Յուհանսոնը, գրում է Deutsche Welle-ն։ Ի տարբերություն մյուս սկանդինավյան երկրների, Շվեդիան կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին օրենսդրական մակարդակով սահմանափակումներ չի կիրառել, դրանք զուտ խորհրդատվական բնույթ են կրել։ Իշխանությունները նման որոշում են կայացրել՝ էկոնոմիկային չվնասելու նկատառումով։ Մինչդեռ Capital Economics-ի ավագ վերլուծաբան Դևիդ Օքսլին արդեն հայտարարել է Financial Times-ին, որ չնայած ձեռնարկված միջոցներին տնտեսական ցուցանիշների անկումն աննախադեպ է լինելու։ Շվեդիայում բաց են հասարակական վայրերը, սրճարանները, տարրական դպրոցները, մանկապարտեզները, աշխատում է հանրային տրանսպորտը։ Արգելված է միայն 50-ից ավելի խմբերով մարդկանց կուտակումը մեկ վայրում, իսկ ավագ դասարանների աշակերտներն ու ուսանողներն առցանց են սովորում։ Կառավարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանել, հնարավորության դեպքում տնից աշխատել և խուսափել տարեցների հետ շփումից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |