3000 համակարգիչ՝ 6000-ից ավելի աշակերտի․ Մարզերում ևս հեռավար կրթությանն աջակցել են![]() 20 մայիսի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 6000 աշակերտ ապահովվել է հեռավար կրթության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, PanARMENIAN.Net ին ասացին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մոտ 24,000 աշակերտ և ուսուցիչ ներգրավված չեն հեռավար կրթության մեջ՝ տեխնիկական միջոցներ չունենալու պատճառով։ Նախարարը հայտնել էր, որ նախաձեռնում են սարքերի հավաքում։ «Արձագանքելով ԿԳՄՍՆ-ին` եկեղեցին, տարբեր կազմակերպություններ ու անհատներ նվիրաբերել են մոտ 3000 համակարգչային սարք և սարքավորում։ Հաշվի առնելով, որ սարքերը տրամադրվել են այն ընտանիքներին, որտեղ կա երկու և ավելի դպրոցական, ստացվում է, որ դրանցից օգտվել է ավելի քան 6000 դպրոցական»,- նշեցին նախարարությունից՝ հավելելով, որ մարզերի համապատասխան բաժինների ջանքերով նույնպես տրամադրվել են համակարգիչներ։ Դպրոցներին տրամադրվող սարքերը մնում են հենց այն կրթական հաստատության հաշվեկշռին, որոնց միջոցով դրանք տրամադրվել են։ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մարտից դպրոցներն ու մյուս ուսհաստատություններն անցել են հեռավար կրթության։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |