ՄԻՊ-ը՝ Ռևազյանին և նրա դստերը վիրավորելու մասին․ Անընդունելի է, հակամարդկային ու հակաիրավական

ՄԻՊ-ը՝ Ռևազյանին և նրա դստերը վիրավորելու մասին․ Անընդունելի է, հակամարդկային ու հակաիրավական

PanARMENIAN.Net - ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր մասին ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը բացարձակ անընդունելի է, հակամարդկային ու հակաիրավական, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ավելի վաղ ֆեյսբուքյան մի օգտատեր իր էջում Ռևազյանի և նորածին դստեր հասցեին վիրավորական խոսքեր էր հնչեցրել։ Օգտատիրոջ գրառումը լայն արձագանք էր ստացել սոցցանցերում ու քննադատության առիթ դարձել։

«Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։ Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների»,- գրել է Թաթոյանը՝ հավելելով, որ ՄԻՊ-ն իր ուշադրության տակ կպահի հարցը։

Թաթոյանը նաև խնդրել է այդ օգտատիրոջ գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձն առավել չհանրայնացնելու համար։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայում է՝ ընտանիքի հետ, որտեղ էլ ծննդաբերել է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---