Ռևազյանի և իր նորածնի հասցեին վիրավորական գրառումը ոստիկանությունում է

Ռևազյանի և իր նորածնի հասցեին վիրավորական գրառումը ոստիկանությունում է

PanARMENIAN.Net - ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստերը վերաբերող վիրավորական գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն, PanARMENIAN.Net ին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ռևազյանի և նրա նորածին դստեր մասին գրառումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար»,– նշեց նա:

Ֆեյսբուքյան մի օգտատեր իր էջում Ռևազյանի և նրա դստեր հասցեին վիրավորական խոսքեր էր հնչեցրել։ Օգտատիրոջ գրառումը լայն արձագանք էր ստացել սոցցանցերում ու քննադատության առիթ դարձել։ Ավելի վաղ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այդ գրառումը բացարձակ «անընդունելի է, հակամարդկային ու հակաիրավական»։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայում է՝ ընտանիքի հետ, որտեղ էլ ծննդաբերել է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---