ԵՄ-ում արգելել են մենթոլով ծխախոտի վաճառքը

ԵՄ-ում արգելել են մենթոլով ծխախոտի վաճառքը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ից Եվրամիության անդամ երկրներում արգելվում է մենթոլի բույրով ծխախոտի վաճառքը։ Որոշումը կայացվել էր դեռևս 2016-ին՝ ծխելու դեմ պայքարի շրջանակում, սակայն ուժի մեջ այն մտնում է միայն հիմա։

Պարտադիր է դառնում նաև տուփերի վրա ծխելու վնասի մասին զգուշացնող լուսանկարների և գրառումների առկայությունը, որոնք պետք է զբաղեցնեն տուփի առնվազն երկու երրորդը, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ փորձագետների` մենթոլով ծխախոտը վտանգավոր է նրանով, որ ավելի հեշտ է դարձնում ծխի ներշնչումը՝ դրանով իսկ գրավիչ դարձնելով ծխելու ընթացքը սկսնակների համար։

Ըստ Ուռուցքաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնի (DKFZ) փորձագետ Կատրին Շալլերի` «մենթոլի հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ այն սառեցնող և ցավազրկող, ինչպես նաև թեթև անզգայացնող հատկություն ունի», ինչն ավելի դյուրին է դարձնում ծխելը սկսնակների համար։

Ըստ ԱՀԿ-ի` ծխելու հետևանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով աշխարհում ամեն տարի վաղաժամ 8 մլն մարդ է մահանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---