ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով քրգործ չի հարուցվի

ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով քրգործ չի հարուցվի

PanARMENIAN.Net - ԱԺ-ում ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժվել է։

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Սասուն Միքայելյանը սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանը նրան հորդորել է «շմայսություն» չանել։Միջադեպին մասնակից էին դարձել դահլիճում բոլոր ներկաներն, այդ թվում՝ կառավարության անդամները:ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված ընդհատել էր նիստը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---