Թանկյան․ SOAD-ի երևանյան համերգը հետաձգվում է, կարող է կայանալ 2021-ին25 մայիսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - System of a Down ռոք-խմբի՝ 2020-ին ՀՀ-ում պլանավորված համերգը կարող է կայանալ հաջորդ տարի, հնարավոր է՝ տուրի ոչ բոլոր համերգները տեղի կունենան, հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Նա նշել է, որ հայաստանյան համերգը հավանաբար կկայանա ինչ-որ մի օր՝ հաջորդ ամռանը, եթե ամեն ինչ լավ ընթանա, քանի որ դեռ հայտնի չէ՝ ինչ ընթացք կունենա համավարակը։ Երաժիշտն արձագանքել է նաև հարցին, թե ինչու խումբը նոր երգեր չի ձայնագրում՝ նշելով, որ իր ու SOAD-ի մյուս անդամների համար այն յուրահատուկ է, և իրենք չենք կարող անել որևէ նոր բան, մինչև բոլորն իսկապես նույն ուղղությամբ չնայեն, նույն տեսլականն ու նպատակը չունենան։ «Մենք շարունակում ենք ընկերներ մնալ, շատ լավ հարաբերություններ ունենք, շրջագայությունների ենք գնում, ժամանակ ենք անցկացնում միասին»,- ասել է Սերժ Թանկյանը։ 2019-ի հոկտեմբերին Թանկյանը հայտնել էր, որ 2020-ի հունիսին SOAD-ը համերգ կտա Երևանում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |