Հռոմի պապը մարտից ի վեր առաջին անգամ Սբ Պետրոսի հրապարակում օրհնել է հավատացյալներին25 մայիսի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում և Վատիկանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի սահմանումից ի վեր առաջին անգամ Հռոմի պապը մայիսի 24-ին կիրակնօրյա աղոթք է հղել հավատացյալների ներկայությամբ։ Վերջին անգամ Պապը օրհնել էր հավատացյալներին Սբ Պետրոսի հրապարակում մարտի 8-ին՝ դրանից հետո բոլոր շփումներն առցանց են եղել։ Ֆրանցիսկոս պապն աղոթել է Առաքելական պալատի գրադարանում, ինչպես և կարանտինային սահմանափակումների ժամանակ, բայց հետո պատշգամբ է դուրս եկել և օրհնել ներկաներին։ Հավատացյալները նրան ծափահարություններով են ողջունել։ Նրա ելքն ուղեկցվել է զանգերի ղողանջով, գրում է Deutsche Welle-ն։ Սուրբ Պետրոսի հրապարակ, որը վերջես է բացվել այցելությունների համար, թույլ են տվել մտնել մոտ 200 մարդու, որոնց մեծ մասը դիմակով է եղել՝ նրանք հեռու են կանգնել միմյանցից։ Մայիսի 18-ից Իտալիայում չեղարկվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում վերացվել է եկեղեցական արարողությունների արգելքը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |