Մասկը ստիպված անվանափոխել է որդուն. Այժմ նա X Æ A-Xii-ն է25 մայիսի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիրԻլոն Մասկն ու նրա կինը՝ կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց որդու տարիօրինակ անունը՝ X Æ A-12, որն արտասանվում է որպես «Իքս Աշ Էյ Թվելվ Մասկ կամ Իսկ Աշ Արխանգել Մասկ»։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր Instagram-ում։ Գրայմսի կողմից մայիսի 25-ին հրապարակված լուսանկարի տակ օգտատերերից մեկը հարցրել է․ «Դուք փոխեցի՞ք երեխայի անունը՝ հաշվի առնելով Կալիֆորնիայի օրենքները։ Կա՞ նորություն փոքրիկի մասին»։ Ի պատասխան երգչուհին գրել է «X Æ A-Xii»՝ այդպիսով բացահայտելով որդու պաշտոնական անունը, գրում է Lenta.ru-ն։ Մասկն ու Գրայմսը ծնողներ են դարձել մայիսի սկզբին։ Դա գործարարի 6-րդ, իսկ երգչուհու 1-ին երեխան է։ Սոցցանցերում փորձում էին գուշակել, թե ինչպես է արտասանվում անունը, իսկ մյուսները պատկերացնում են, թե ինչպիսին է լինելու նման անուն ունեցող երեխայի կյանքը։ Մարդիկ սոցցանցերում տրամաբանում են՝ մտածելով, թե X-ն այստեղ հռոմեական թիվ է, թե անհայտ։ ԶԼՄ-ներում որոշել են, որ դա կարող է լինել նաև հունական chi տառը։ Մեծ մասի կարծիքով Æ-ն լատինական ծագում ունի, որը կոչվում է Ash։ A-12-ը համարում են Lockheed A-12 ինքնաթիռի հիշատակում, որը կոչում են նաև «Արխանգել»։ Ոմանք որոշել են, որ դա ուղղակի մաթեմատիկական օրինակ է։ Առավել տարածում է ստացել X Ash Archangel արտասանությունը։ Ավելի վաղ իրավաբան Դևիդ Գլասը մատնանշել էր, որ Կալիֆորնիայի իշխանությունները, որտեղ ծնվել է երեխան, չեն ընդունի այդպիսի անուն պաշտոնական փաստաթղթերում։ Ըստ մասնագետի, նահանգում անվան մեջ կարելի է օգտագործել միայն անգլերեն այբուբենի 26 տառերը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |