ԼՂՀ վերջնական ճանաչումը ձգձգելուց շատերն են կորուստներ կրում, այդ թվում եւ Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունների ռազմականացված հայտարարություններն արվում են շանտաժի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչը համապատասխանում է նացիստական Գերմանիայի Մյունխենյան դիկտատի հետ Երկրորդ աշխարհամարտից առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նրա կարծիքով, Բաքվում պարբերաբար կոչ են անում` ԼՂՀ դեմ նոր ագրեսիա եւ ահաբեկչական ինտերվենցիա բորբոքելու, ռազմական սադրանքներ են իրականացնում սահմանի վրա, պատրաստում են բլիցկրիգի ծրագիրը: «Ադրբեջանը զենք է գնում Ուկրաինայից, Թուրքիայից եւ Իսրայելից, սպառազինության մրցակցություն է հրահրում, ԶԼՄ-ում եւ կրթական համակարգում ուժեղացնում է ռազմական հռետորությունը եւ եւ հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելու պարբերական կոչերը, որոնք առաջին անգամ հնչեցին նացիզմի փլուզումից հետո, ցույց են տալիս նրա իրական մտադրությունները, հակասում են XXI դարի միջազգային հանրության արժեքներին եւ ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպություններում անդամությանը: Լեռնային Ղարաբաղի հաշվին ադրբեջանական ագրեսորը խաղաղեցնելու քաղաքականությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի, ինչպես եւ Երկրորդ աշխարհամարտին նախորդած տարիներին»,- ասել է Զարգարյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ ԼՂՀ վերջնական ճանաչումը ձգձգելուց ոչ ոք աշխարհում չի շահում, ընդհակառակը, շատեր են կորուստներ կրում, այդ թվում եւ Ադրբեջանը: «Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կապահովի ԼՂՀ եւ Ադրբեջանի ժողովուրդների ընդհանուր արմատական շահերը. գրեթե հարյուրամյա հակամարտության դադարեցում եւ նոր պատերազմի ու փախստականների նոր ալիքի կանխում; փախստականների խնդիրների լուծում; ժողովրդավարությունն ու օրինապահությունն ապահովող կայուն ինստիտուտների ձեւավորում; ԼՂՀ եւ Ադրբեջանի պետական ինքնուրույնության ապահովում; տնտեսական բարեփոխումներ եւ բարեկեցության մակարդակի բարձրացում; սպառազինության մրցակցության դադարեցում; ռազմաճակատի գծի փոխարեն բարիդրացիության եւ համագործակցության քաղաքակրթված սահմանների ձեւավորում: Անհրաժեշտ է ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների պատմական հաշտեցում, ինչին ծառայող առաջին քայլը կարող էր լինել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Ադրբեջանի համար դա, հիրավի, համարձակ եւ արժանի քայլ կլիներ»,- գտնում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---