«Արմենիա» ավիան Երևան-Լիոն հատուկ չվերթ կիրականացնի![]() 28 մայիսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները: Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60 51 77 77, +374 11 74 77 77 հեռախոսահամարներով։ Լիոն-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող և Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները։ Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում՝ +33753380239, Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ +33643964105, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33666763191 կամ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33760323678 հեռախոսահամարներով: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը, բայց դա չի վերաբերում հատուկ չվերթներին։ Հունիսի 2-ի Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան հատուկ չվերթը կիրականացվի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |