Թուրքիայում դպրոցական նստարանից արդեն ատելություն են սերմանում քրիստոնյաների հանդեպ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարարությունը հրատարակել է մի նոր դասագիրք, որը դպրոցականներին սովորեցնում է հետապնդել քրիստոնյաներին: 13-ամյա դեռահասներին սովորեցնում են «դիմակայել քրիստոնեական առաքյալներին, որոնք վտանգ են ներկայացնում երկրի ազգային միասնության ու մշակույթի համար»: Դասագրքի հեղինակը պնդում է, որ առաքյալները «փորձում են իշխանության հասնել», եւ խորհուրդներ է տալիս, թե ինչպես «ճանաչել նրանց ռազմավարությունը»:



Թուրքիայի Քրիստոնեական Եկեղեցիների Միությունն իր բողոքն է արտահայտել նոր դասագրքի դեմ: Նա ընդգծել է, որ դասագիրքը երեխաների մեջ սերմանում է հին աշխարհայացքներ` «Թուրքիայի դեմ քրիստոնեական դավի» մասին: «Նման պնդումները երիտասարդներին հրահրում են մեր համայնքների վրա հարձակվելու` թույլ տալով մտածել, որ այդպես նրանք պայքարում են ԿՏՎ գործակալների դեմ»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է Regions.ru-ն:



2007թ. Թուրքիայում սպանվել է երկու կաթողիկոսական հոգեւորական եւ հարձակում է կատարվել Մալաթիայի քրիստոնեական առաքելության վրա, որի ընթացքում սպանվել է չորս հոգի: 2008թ. հարձակում է կատարվել Ստամբուլի հայկական եկեղեցու վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---