Թբիլիսին՝ Եվրոպայի ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղություն

Թբիլիսին՝ Եվրոպայի ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղություն

PanARMENIAN.Net - Վրաստանի միանգամից 2 քաղաք՝ Թբիլիսին և Բաթումը, ընդգրկվել են 2020-ի զբոսաշրջային ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել է European Best Destinations (EBD) եվրոպական ռեսուրսը։ Թբիլիսին գլխավորում է վարկանիշը, իսկ Բաթումը 7-րդ հորիզոնականում է։

EBD վարկանիշում 20 ուղղություն է ընդգրկվել, որտեղ Covid-19-ը նվազագույն տարածում ունի։ Նշվում է, որ բոոր այդ երկրներում հատուկ կարգ է սահմանված հյուրանոցներում, ռեստորաններում կամ խանութներում հիգիենայի և անվտանգության միջոցների պահպանության առումով։

Մեկ այլ առավելություն է մահճակալների բավարար քանակը բուժհաստատություններում։ Օրինակ՝ Վրաստանում ավելի շատ ազատ մահճակալ կա 1000 բնակչի հաշվով, քան Շվեդիայում և Դանիայում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Ըստ վարկանիշի հեղինակների՝ Վրաստանին հաջողվել է զսպել համաճարակի տարածումն արագ արձագանքման և ժամանակին ձեռնարկվող միջոցների շնորհիվ։

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկերի համար։ EBD-ն առաջին տեղը վարկանիշում տվել է Թբիլիսիին՝ հաշվի առնելով բարենպաստ համաճարակաբանական իրավիճակն ու հանցավորության ցածր մակարդակը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---