ՀՀ-ում կորոնավիրուսից բուժվում է 7509 մարդ․ Մեկ օրում 14 անձ է ապաքինվել

ՀՀ-ում կորոնավիրուսից բուժվում է 7509 մարդ․ Մեկ օրում 14 անձ է ապաքինվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,221-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 697-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 14 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։ Փաստացի բուժվողները 7509-ն են։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 176 դեպք կա, այլ պատճառով՝ 68։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից:

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 63,459 անձ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում, հունիսի 4-ի դրությամբ 697 նոր դեպք է գրանցվել։ Նա կոչ է արել պահպանել կանոնները և հրապարակել խախտումների դեպքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բանկերին, Հայփոստին, տրանսպորտին, պետկառավարման մարմիններին։ Ըստ նրա՝ դա թույլ կտա պարզել խախտումներն ու պատախանատվության ենթարկել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---