Փաշինյան․ Գեղարքունիքի Ձորագյուղ համայնքը կփակվի, 63 դեպք է գրանցվել![]() 6 հունիսի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին պարետի որոշմամբ կարգելափակվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելումուտը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,- գրել է Փաշինյանը։ Վարչապետը հայտնել է, որ նման դեպք էր եղել նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկել, թաղման են մասնակցել, սգակիր տան անդամներին վարակվել են, ինչի հետևանքով այդ տան պապը մահացել է, իսկ գյուղում 100֊ից ավելի դեպք էր գրանցվել։ Այդ ժամանակ Դդմաշենը փակվել էր։ Թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքում վարակի դեպքեր գրանցվեցին։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |