Փաշինյան․ 2 մահ՝ ռեանիմացիայում տեղ չլինելու պատճառով, 200 հոգու հոսպիտալացնելու տեղ չկա![]() 6 հունիսի 2020 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 200 քաղաքացի կա, որոնք սպասում են հոսպիտալացվելու իրենց հերթին, առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացման ենթակա հիվանդներին չեն հասցնում տեղավորել հիվանդանոցներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու դեպք է եղել մահվան, երբ պացիենտները պետք է գտնվեին վերակենդանացման բաժանմունքում, սակայն գտնվել են ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժնանմունքում տեղ չլինելու պատճառով»,- ասել է նա։ Նա ասել է, որ ՀՀ-ում նաև դեպք է եղել, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով է մարդ մահացել կորոնավիրուսից։ Վարչապետը նշել է, որ ուշացման պատճառը երկակի է` հարազատները ուշ են հիվանդության մասին տեղեկությունը փոխանցել, ռեակցիան եղել է ուշացումով, արձանագրվել է մահ։ Ըստ Փաշինյանի՝ պարետատան նիստին քննարկվել է նաև տոտալ արգելափակման որոշումը, սակայն այն չի բերելու ցանկալի արդյունքի։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |