ԱՆ․ Կորոնավիրուսի բուժմանը ներգրավվելու ցանկություն ունեցող ԲԿ-ները կարող են հայտ ուղարկել![]() 8 հունիսի 2020 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` knar_ghonyan@moh.am էլեկտրոնային հասցեով: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: «Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Նա հավելել էր, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել է մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |