ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 11 մարդ է մահացել, վարակման դեպքերի թիվը՝ 13,325

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 11 մարդ է մահացել, վարակման դեպքերի թիվը՝ 13,325

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 195-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հունիսի 7-ին չի աշխատել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որը հետազոտում է թեստերի հիմնական մասը։ Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ հետազոտության արդյունքներն ավելի քիչ են։

Կորոնավիրուսից մահվան ևս 11 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:

Ապաքինվել է ևս 85 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։

Փաստացի բուժվողները 8943-ն են։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է է 70,000 թեստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---