Փաշինյան․ Բացասական թեստով վերադառնում եմ աշխատանքի![]() 8 հունիսի 2020 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր և ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները բացասական են և ինքը վերադառնում է լիարժեք աշխատանքի։ «Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք ոը ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 1-ին իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նա տեղեկացրել էր նաև, որ որևէ ախտանշան չի ունեցել, քանի որ մտադիր էր առաջնագիծ մեկնել, որոշել է թեստավորվել և արդյունքը դրական է եղել։ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ ինքնամեկուսացել է և կաշխտի կառավարական առանձնատնից, որտեղ կան բոլոր պայմաններն աշխատանքի համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |