Հակոբյանների 30 տարվա ժամանակավոր կացարանը մինչև տարեվերջ հիշողություն կդառնա![]() 8 հունիսի 2020 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների համար, ժամանակավոր կացարանը դարձել է բնակության անժամկետ հասցե: Երկրաշարժից հետո ավելի քան 30 տարի ընտանիքն ապրում է 27 քմ մակերեսով վագոն-տնակում, որտեղ 3 երեխա է մեծացել: Աղջիկներն արդեն ամուսնացել են և հեռացել: Կացարանում հիմա տան կրտսեր որդին է ապրում՝ ծնողների հետ: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել: «Շատ դժվարություններ ենք հաղթահարել այս կացարանում: 90-ականներից այստեղ ենք ապրել: Ներսում ջուր և գազ չունենք, խոհանոց էլ չկա: Մի փոքրիկ հատված ենք հարմարեցրել, որն օգտագործում ենք միայն ամռանը. ձմռանն այնքան ցուրտ է, որ ամեն ինչ սառում է: Անունով խոհանոց է, բայց նպատակին չի ծառայում: Անձրևներից ամբողջությամբ դեֆորմացվել է, առաստաղը պոկվել է և դուրսն ու ներսը չեն տարբերվում: Մենք 7 թոռնիկ ունենք: Երբ ամբողջ ընտանիքս հավաքվում է՝ ներսում կանգնելու տեղ չի մնում»,-ասել է Լարիսա Չալիկյանը: Հակոբյանների ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Համավարակը փոխել է աջակցության մեթոդները. շինհրապարակում կամավորական խմբեր չկան: Ծրագիրը, սակայն, ընթացքի մեջ է: Մանվելը, փորձում է ավարտին հասցնել տարիների կիսակառույցը: Հայր և որդի համոզված են, որ արտաքին աշխարհի հետ ժամանակավոր սահմանափակումների ընթացքը կարող են շինարարությանը ծառայեցնել: Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են ակտիվ աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված ընտանիքները ոգևորված են՝ տարիների երազանքն իրականացնելու հնարավորության համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն էլ կարևոր են համարում աջակցության թիրախն ու նպատակը: Վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից մարդկանց ազատելու որոշումն 2020-ին տարածվելու է 37 ընտանիքի վրա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |