ATOM ծրագրով ՀՀ-ն վերազգային 7 կազմակերպության հետ պայմանավորվածություն ունի![]() 9 հունիսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում նախնական պայմանավորվածություններ կան վերազգային 7 կազմակերպության հետ Հայաստան գալու և ինժեներական ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմելու համար, հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Տարասյանը նշել է, որ ATOM տեխնոլոգիական ծրագրի շրջանակում գիտակրթական համալիր է նախատեսվում: «Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը կոչվում է ATOM առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ: Հիմնադրամը կզբաղվի այդ կենտրոնի ամբողջ կոնցեպտի ձևավորմամբ և իրականացմամբ: 13 պետությունների ղեկավարների հետ արդեն կան պայմանավորվածություններ՝ այդ գիտակրթական համալիրում խոշոր կազմակերպությունների ներգրավման համար: 7 վերազգային կազմակերպությունների հետ նույնպես կան նախնական պայմանավորվածություններ, որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ այդ պարկում»,-ասել է Տարասյանը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |