Բրազիլիայում 1 օրում 32,000 մարդ է վարակվել

Բրազիլիայում 1 օրում 32,000 մարդ է վարակվել

PanARMENIAN.Net - Հունսի 9-ին Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակի ռեկորդային՝ 32,091 դեպք, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 739,503 է, հայտնում են առողջապահության նախարարույթունից, փոխանցում է CNN-ը։

Չորրորդ օրն է, ինչ Բրազիլիայի ԱՆ-ն 24 ժամում 30,000-ից ավելի վարակակրի մասին է հայտարարում։

Նշվում է, որ հունիսի 9-ին, վերջին 24 ժամվա տվյալով, վարակից 1272 մարդ է մահացել, մահացածների ընդհանուր թիվն անցել է 38,400-ը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարային կազմակերպությունից հայտարել էին, որ համավարակը մեծ թափով շարունակում է տարածվել Բրազիլիայում, Պերուում և Չիլիում։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 7․2 մլն-ը։ Վարակակիրների ամենամեծ թիվը՝ 1․9 մլն, ԱՄՆ-ում է, երկրորդը Բրազիլիան է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---