Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Նիգիյանը![]() 10 հունիսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին ու հարազատներին: «Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի` պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։ Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին: Հանգչեք խաղաղությամբ»,-ասվում է գրառման մեջ։ Համաճարակային իրավիճակով պայմանավորված` հոգեհանգստի և հուղարկավորության արարողակարգին ներկա կլինեն միայն ընտանիքի անդամները։ Սեմյոն Նիգիյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն էր։ Նիգիյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր։ Նա գիտական հետաքրքրւթյունների շրջանակն ընգրկում էր ծրագրավորման լեզուներ և համակարգեր, Ֆունկցիոնալ ծրագրավորում և լյամբդա-հաշիվ, Տրամաբանական ծրագրավորում, Հաշվարկման մաթեմատիկական մոդելներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |