Տավուշի մարզպետ․ Համավարակի ժամանակ էլ տուրիստական հոսքը շարունակվում է![]() 10 հունիսի 2020 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, անդրադառնալով մարզում համաճարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի վիճակին, ԱԺ-ում ասել է, որ անգամ այս պայմաններում տուրիստական հոսքերը շարունակվում են: Ըստ նրա՝ հատկապես մեծ է ներքին տուրիզմի շարժը հանգստյան օրերին, գրում է Sputnik Արմենիան։ «Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում, երբ մենք ապրում ենք համավարակի հետ, շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու իմունիտետը, առողջությունը, նույնիսկ ինչ-որ տեղ՝ բնության գրկում հանգստանալը, կազդուրվելը: Դրա համար մենք հատուկ կանխարգելիչ կամ խոչընդոտող միջոցառումներ չենք իրականացնում, որ մեր համաքաղաքացիները, հատկապես՝ մայրաքաղաք Երևանից, հնարավորություն ունենան ոչ աշխատանքային օրերին գալ հանգստանալ բնության գրկում»,- ասել է Չոբանյանը: Տավուշի մարզում այս պահին կա 133 վարակակիր, 26 հոգի գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը մոտ 600 է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |