ՀՀ-ում 500 պացիենտ ծանր և ծայրահեղ ծանր է, 32-ի հոսպիտալացման կարիք կա

ՀՀ-ում 500 պացիենտ ծանր և ծայրահեղ ծանր է, 32-ի հոսպիտալացման կարիք կա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը գտնվում են ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորսյանը։

Նա նշել է, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են, այդպիսի բուժման կարիք ունեցողների համար։

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՀՀ-ում հոսպիտալացման կարիք ունեցող 32 պացիենտ կա, որոնցից ընդամենը 4-ն են տանը։ Մյուս 28-ն այլ հիվանդանոցում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ և հիվանդանոցներ։

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է, սակայն կառավարելի վիճակն անհրաժեշտ է պահել։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---