63․2 մլրդ դրամի վարկ՝ «Մեծամորի» ատոմակայանի II էներգաբլոկի շահագործմանը

63․2 մլրդ դրամի վարկ՝ «Մեծամորի» ատոմակայանի II էներգաբլոկի շահագործմանը

PanARMENIAN.Net - «Հայկական ատոմային էլեկտրակայանի» երկրորդ էներգաբլոկի շահագործման համար ՀՀ-ն նպատակահարմար է գտնում սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել, ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում 63․2 մլրդ դրամի վարկ կտրամադրվի, որից 2020-ին՝ 18․7 մլրդ դրամ, 2021-ին՝ 31․5 մլրդ և 2022-ին՝ 13 մլրդ, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշել է, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկի տրամադրման 2 համաձայնագիր է ստորագրվել ($300 մլն-ի), սակայն 2018-ից վարկի երկարաձգման բանակցություններ են սկսվել։ Նախարարը նշել է, որ առկա վարկային միջոցներն ամբողջությամբ չեն ծախսվել, դեռ $107 մլն կա։

Նախատեսված բյուջետային վարկի յուրաքանչյուր տարվա համար տրամադրվող մասնաբաժնի մարման ժամկետ սահմանվում է 12 տարի, որից 2-ը՝ արտոնյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագրով արձանագրվում է, որ մինչ այժ եղած վարկն իր չափերով հարմար չէ ՀՀ-ին, և Կառավարությունը հրաժարվում է դրա մի մասից՝ փոխարենը միջոցներ ներգրավելով ներքին աղբյուրներից։ Վարչապետի խոսքով Կառավարությունը վստահություն ունի, որ ներքին աղբյուրները կարող են ֆինանսավորման աղբյուր հանդիսանալ։

Փաշինյանը նշել է, որ նախկինում որոշակի սահմանափակումներ կային գնումներ իրականացնելու մասով։

Ըստ նրա՝ երկար տարիներ Մեծամորի ատոմակայանը եղել է մի ձեռնարկություն, որից ավելի շատ վերցրել են, քան տվել, և Կառավարությունը խնդիր ունի ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու։ Սա նաև էներգետիկ անվտանգության խնդիր է։

Հունիսի 8-ին նախարար Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից և ասել, որ կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցներով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---