Քաղաքացին բջջայինով կարձանագրի երթևեկության կանոնների խախտումները11 հունիսի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կկարողանան արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտական բնակվող անձանց համար: «Նախագծի ընդունման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին արձանագրելու հնարավորություն տալն է»,- ասել է նա։ Գրանցված խախտման հիման վրա վարչական վարույթ կներկայացվի, եթե այն հնարավորություն տա ֆիքսելու իրավախախտում կատարած ֆիզանձին, մեքենայի համարանիշը, խախտման վայրը և ժամանակը: «Բացի այդ՝ այն պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում»,- ասել է Վահե Ղազարյանը։ Մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ հնարավորություն է տրվում ուղարկել տարեկան 30 էլեկտրոնային հաղորդում: Ոստիկանապետի խոսքով՝ հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող 12 տեսակի իրավախախտում: Ընդունվել է «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» որոշման նախագիծը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |