Վարչապետ․ Համավարակի շրջանում քաղաքական որոշ ուժերի կյանքն ավելի բարգավաճ ու լուսավոր է դարձել

Վարչապետ․ Համավարակի շրջանում քաղաքական որոշ ուժերի կյանքն ավելի բարգավաճ ու լուսավոր է դարձել

PanARMENIAN.Net - Հայաստանում կան ուժեր, որոնք համավարակի ընթացքում ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուժերը «վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն»:

Վարչապետն անդրադարձել է ընդդիմության կողմից հնչեցվող քննադատություններին, թե կորոնավիրուսի դեմ պայքարն իշխանությունը ձախողել է և հրաժարականի անհրաժեշտություն կա։

Փաշինյանը նշել է, որ համավարակի հաղթահարումից հետո քննության պետք է առնել շատ քաղաքական ուժերի պահվածքը և պետք է քննել ու հնարային գնահատական տալ, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը կամ հակառակը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք քաղաքական որոշ շրջանակներ կապ ունեն կեղծ լուրերի տարածման հետ, թե՝ ոչ։

«Ինձ համար այս տերմինաբանանությունը տեղին չէ, բայց քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմում, նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություններ արած անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի։ Այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, կարժանանան կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն կորոնվիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհի բոլոր մյուս երկրները։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնց կյանքը համավարակի օրերին դարձել է «լուսավոր կամ բարգավաճ» և նրանք վերածնվելու հնարավորություն են տեսնում։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---