ԱԱԾ․ 100-120,000 մարդու տեղափոխել են Երևան՝ ավագանի ընտրելու

ԱԱԾ․ 100-120,000 մարդու տեղափոխել են Երևան՝ ավագանի ընտրելու

PanARMENIAN.Net - 2017-ի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին «մի շարք պաշտոնատար անձինք» 100-120 հազար մարդու դրդել են մարզերից հաշվառումից դուրս գալ, երևանյան գրանցում ստանալ ու կողմ քվեարկել կուսակցությանը, տեղեկացնում է ԱԱԾ-ն։

Վերոգրյալից բացի, պարզվել է, որ ԲՀԿ անդամները ԱԺ ու ՏԻՄ տարբեր ընտրություններում կաշառք են բաժանել՝ քվեի դիմաց։

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հունիսի 15-ին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՔՕ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։

«Նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ․․․ Նաիրա Զոհրաբյանը․․․ հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ․․․ պարզվել է նաև, որ Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ ԲՀԿ-ն նախկին ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…», - ասվում է հաղորդագրությունում։

«Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինելու հետևանքով՝ իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել», - նշվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---