Արաբկիրում ճեմուղի և հեծանվային ճանապարհ կկառուցվի

Արաբկիրում ճեմուղի և հեծանվային ճանապարհ կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր թաղամասում ճեմուղի և հեծանվային ճանապարհ կկառուցվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

Կոմիտասից մինչև Հ. Էմին նախատեսվում է կառուցել ժամանակակից արահետ (ընդհանուր 1,2կմ՝ 0,6կմ ճեմուղի մինչև 8մ լայնությամբ) և դրան զուգահեռ 0,6կմ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ)։ Նշվում է, որ ճանապարհը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ:

«Արդեն իսկ կատարվել են հատակագծային էսքիզային աշխատանքերը և կայացել է նախագծման աշխատանքերի մրցույթը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---