Դատախազ․ ԱԺ-ում շատերը կարող են ընտրակեղծիքներից տեղյակ լինել, բայց ցուցմունքից հետո հետևանքներ կլինեն

Դատախազ․ ԱԺ-ում շատերը կարող են ընտրակեղծիքներից տեղյակ լինել, բայց ցուցմունքից հետո հետևանքներ կլինեն

PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկվում է 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին Գեղարքունիքի մարզում «Ծառուկյան» դաշինքի գործողությունները, հայտարարել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ինքը կարծում է, որ նիստերի դահլիճում այլ ընտրակեղծիքների մասին տվյալներ ունեցող շատ անձինք կան։

«Բայց ես ոչ միայն չեմ բացառում, այլ կարող եմ ներքին համոզում ունենալ, զուտ, ոչ պաշտոնական առումով, որ այս դահլիճում շատ մարդիկ են նստած, ովքեր շատ այլ ընտրությունների շատ ավելի շատ կեղծիքների ու հանցագործությունների մասին տեղեկությունների են տիրապետում, բայց, երբ նրանք կորոշեն դրանց մասին ցուցմունքներ տալ, այդ ժամանակ կլինի հետևանքը»,- ասել է դատախազը։

Դավթյանն արձագանքել է հարցին, թե արդյոք միայն 2017-ի ընտրություններն ու միայն «Ծառուկյան» դաշինքին վերաբերող տվյալներ են արձանագրվել, թե ոչ։

ԱԺ-ն քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազն այդ հարցով միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---