Զոհրաբյանը՝ դատախազին․ Առնվազն 2 տարի լսել եք իմ հեռախոսը, քաղաքական պատվեր եք կատարում

Զոհրաբյանը՝ դատախազին․ Առնվազն 2 տարի լսել եք իմ հեռախոսը, քաղաքական պատվեր եք կատարում

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տապալվել է որպես դատախազ և կատարում ու կատարել է իշխանության քաղաքական պատվերը, Ազգային ժողովում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հանցագործության մասին հայտարարություն եմ տալու, ասում եք՝ հեռախոսազրույցներից մեկում Նաիրա Զոհրաբյանն ասել է «փաստորեն էս ժողովուրդն առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չի տալիս»։ Այսինքն դա ապացուցում է, որ դուք առնվան 2 տարի շարունակ լսել եք իմ հեռախոսը, ինչում ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում։ Ամենը, ինչ կատարվում է այստեղ զուգահեռաբար, ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին»,- ասել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ իր վրա ցանկացել են գործ սաքրել, նաև նշել, որ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու։

«Պարոն դատախազ, Դուք որևէ հիմք չներկայացրիք, թե ինչու պետք է Ծառուկյանին մեղադրանք ներկայացվի։ Դուք չկարողացաք որևէ փաստարկ ներկայացնել, որ Ծառուկյանը Ձեր նշած X անձին գումար է տվել, ինչպես Դուք եք Ձեր ինտերպրետացիան ներկայացնում, ընտրակաշառք բաժանելու համար։ Դուք, որպես մասնագետ, պրոֆեսիոնալ, Ձեր քաղաքական և մասնագիտական մահկանացուն կնքեցիք այս դահլիճում, մենք սկսում ենք Ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց։ Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր», - եզրափակել է նա։

Ավելի վաղ Զոհրաբյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեն խուզարկում է ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իր աշխատասենյակը։

ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---