ՌԴ-ում կորոնավիրուսի 8248 նոր դեպք կա

ՌԴ-ում կորոնավիրուսի 8248 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 8248 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է դաշնային օպերատիվ շտաբը։ Դա 2-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 545,458-ի։

Հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսից 7284 մարդ է մահացել՝ հունիսի 15-ի համեմատ 193-ով ավելի, գրում է «Վեդոմոստին»։

Մեկ օրում ապաքինվել է 9767 մարդ, ակտիվ դեպքերի քանակը 243,868 է։

Դեպքերի ավելի քան 38%-ը գրանցվել է Մոսկվայում։ Ընդհանուր առմամբ, համավարակի բռնկումից ի վեր մայրաքաղաքում 208,680 մարդ է հիվանդացել, որից 79,180-ը շարունակում է բուժումը։ Հունիսի 16-ի դրությամբ քաղաքում 1416 նոր դեպք է գրանցվել։ Մահվան ելքով դեպքերը հասել են 3386-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 52-ով։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 8 միլիոնը, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների։ Առաջին տեղում վարակակիրների քանակով ԱՄՆ-ն է՝ 2․1 մլն։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից աշխարհում մահացել է ավելի քան 436,000 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---