ԱՄՆ-ում տեսախաղն առաջին անգամ հավանություն է ստացել որպես դեղամիջոց

ԱՄՆ-ում տեսախաղն առաջին անգամ հավանություն է ստացել որպես դեղամիջոց

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում առաջին անգամ տեսախաղը հավանություն է ստացել որպես դեղամիջոց, գրում է The Verge-ը։

Խոսքը iPhone-ի և iPad-ի համար EndeavorRX արկադայի մասին է, որը խորհուրդ է տրվում հիպերակտիվ (ADHD) և ուշադրության դեֆիցիտի համախտանիշով երեխաներին։

Խաղը նախատեսված է ADHD-ով 8-12 տարեկան երեխաների համար։ Պարզելու համար EndeavorRX-ի արդյունավետությունը, հետազոտություն է իրականացվել, որին մասնակցել է ավելի քան 600 երեխա։

Պարզվել է, որ 3 մասնակցի մոտ խանգարման ախտանիշներն անհետացել են, երբ նրանք խաղացել են արկադան 4 շաբաթ՝ շաբաթական 5 օր, օրական 25 րոպե։

Խաղից կողմնակի ազդեցություն էր գլխացավն ու ֆրուստրացիան, ինչը, ըստ հեղինակների, ավելի քիչ վտանգավոր է, քան ADHD-ի դեպքում նշանակվող ավանդական դեղերից։

Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել խաղը որպես խանգարումը բուժելու միակ միջոց։

EndeavorRX-ն, ըստ երևույթին, առաջին խաղն է, որը խորհուրդ է տրվում որպես դեղամիջոց, սակայն մինչ այդ FDA-ն արդեն հավանություն էր տվել reSEt բջջային հավելվածին, որն օգտագործվում է ալկոհոլիզմի և թմրամոլության կանխարգելման համար։ Իսկ Sleep.io հարթակը ճանաչվել է որպես քնի որակը բարելավող միջոց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---