Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, վարակակիրների ընդհանուր քանակը երկրում հասել է 888-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կայքը։

Ապաքինվել է 731 մարդ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 7-ով։ Համավարակից մահվան 14 դեպք է գրանցվել։

Կարանտինում 2710 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 267։

Հունիսի 16-ին Վրաստանում փետրվարի 26-ից ի վեր, երբ կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվեց, ոչ մի նոր դեպք չէր հայտնաբերվել։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---