ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը![]() 18 հունիսի 2020 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդում սկսվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը, փոխանցում է «Հետք»-ը: Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Խաչատրյանի վերաբերյալ: Նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ ընկերական հարաբերություններ ունի Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ, ԲԴԽ-ն որոշել է մերժել Մակյանի միջնորդությունը: Ինքնաբացարկ հայտնած ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս մերժվել է, նա նույնպես կմասնակցի նիստին: Դատավոր Ազարյանին աջակցելու համար ԲԴԽ են եկել մի քանի դատավորներ ու փաստաբաններ։ Դատական նիստին մասնակցում է նաև Արդարադստության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացել է նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ իր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |