Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։

Ըստ գործող նորմերի՝ ՍԴ ներկայիս նախագահը պաշտոնավարելու է մինչև 2035 թվականը։

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված և ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվի ավարտված, և պաշտոնավարումը դադարեցվի:

Նախատեսվում է, որ մինչև նույնը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ գործող նախագահի լիազորությունները դադարեցվեն և ՍԴ կազմից նոր նախագահ ընտրվի։

Ըստ նախագծի՝ ՍԴ այն դատավորները, ում պաշտոնավարման ժամկետը չի դադարեցվում, կպաշտոնվարի մինչև 12 տարին լրանալը (հաշվի կառնվի նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես ՍԴ անդամ պաշտոնավարած ժամկետը):

Նախատեսվում է, որ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Իմ քայլը» խմբակցությունը 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---