Ռուս բժիշկների առաջին խումբը Երևանում է

Ռուս բժիշկների առաջին խումբը Երևանում է

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի մոտ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան, տեղեկացնում է ԱՆ-ն։

Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։

Չվերթով Հայաստան են տեղափոխվել ԱՆ-ին նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաներ։

Նվիրատվությունն արել է «Վիվա» բարեգործական հիմնադրամը և կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեորգի Մելքոնյանը։

Կորոնավիրուսի դեմ պայքարին հայ մասնագետներին աջակցելու նպատակով բժիշկներ են ժամանել նաև Ֆրանսիայից և Լիտվայից։ Վրաստանը պատրաստավում է բժիշկների խումբ գործուղել Հայաստան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---