10 օրում բակերում դիմակ չկրելու համար 1264 տուգանք է գրվել

10 օրում բակերում դիմակ չկրելու համար 1264 տուգանք է գրվել

PanARMENIAN.Net - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ կարգի խախտման դեպքեր հայտնաբերելով։

10 օրվա ընթացքում բակերում իրականացված ստուգումների արդյունքում դիմակ չդնելու համար 1264 արձանագրություն է կազմվել։

Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Բակերում ուժեղացված ստուգայցերն ամենօրյա են։

Պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև բացօթյա բոլոր վայրերում, այդ թվում՝ բակերում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---