Նախագահը ստորագրել է ՍԴ խնդրին վերաբերող օրենքները

Նախագահը ստորագրել է ՍԴ խնդրին վերաբերող օրենքները

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Ըստ դրանց՝ որոշակիորեն սահմանափակվում են նախագահի լիազորությունները՝ այսուհետ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ներկայացվի նախագահի ստորագրմանը։

Ըստ ընդունված փոփոխությունների՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է հրապարակի 7-օրյա ժամկետում՝ դրանք հրապարակելու է ԱԺ նախագահը։

Արմեն Սարսգյանը նաև մի շարք այլ օրենքներչ է ստորագրել, այդ թվում՝ Արժեթղթերի շուկայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին մասին օրենքների փաթեթը:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---