Վարչապետ․ Ժողովրդավարությունը ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ

Վարչապետ․ Ժողովրդավարությունը ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ

PanARMENIAN.Net - Ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին խոսակցություններին անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ։

«Էդ ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ժողովրդավարությունն ամենաթողություն չի»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում կուսակցությունները, ԶԼՄ-ները և ՀԿ-ները պետք է 100 տոկոսով թափանցիկ լինեն։

«Չհասկացա՝ ինչո՞ւ պիտի կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ լինի, իսկ մյուսները՝ ոչ, էդ որտեղ ա՞ գրված»,- ասել է նա` անդրադառնալով ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի՝ կառավարության թափանցիկության մասին հայտարարությանը:

Քաղաքական հետպանդումների մասին հայտարարությունների մասով Փաշինյանն ասել է․ «Էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ: Բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ: Բա ասեին` չէ, չենք կալանավորում: Վզները կոլորեին 5 րոպեում, սեղանի տակից դուրս չէին գա»,- ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ իշխանությունները հրաժարվում են ապօրինի ազդեցություններից դատական համակարգի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ հին ազդեցության համակարգը պիտի շարունակի գործել:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:

ԲՀԿ-ն ստորագրահավաք էր նախաձեռնել պատգամավորների շրջանում ՍԴ դիմելու համար, սակայն ԼՀԿ-ն չմիացավ նախաձեռնությանը։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցով կդիմի Սահմանադրական դատարան, բայց ավելի ուշ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---