ՌԴ-ում առաջարկում են վերսկսել ավիահաղորդակցությունն ԱՊՀ երկրների հետ25 հունիսի 2020 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում առաջարկում են վերսկսել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն նամակ է գրել Ռոսպոտրեբնադզոր և ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմ` առաջարկելով փուլ առ փուլ չեղարկել միջազգային թռիչքների բոլոր սահմանափակումները՝ սկսելով ԱՊՀ երկրներից։ Այդ մասին գրել է «Կոմերսանտը» մի քանի աղբյուրի վրա հղումով։ Ներադկոն առաջարկում է վերսկսել ավիահաղորդակցությունը՝ ղեկավարվելով համաճարակային իրավիճակով երկրներում։ Պաշտոնապես գերատեսչությունում տեղեկությունը չեն մեկնաբանել։ Գոլիկովայի քարտուղարությունից ասել են, որ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը հանձնարարել է ԱԳՆ-ին, Ռոսավիացիային և Ռոսպոտրեբնադզորին ուսումնասիրել ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը։ Հարցը քննարկվում է, ասել են քարտուղարությունում։ ՌԴ այցերի և երկրից մեկնելու սահմնափակումները գործում են մարտից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Հունիսի 8-ին կառավարությունը թույլատրել է ՌԴ քաղաքացիներին մեկնել արտերկիր աշխատանքի, ուսման, բուժման կամ հարազատներին խնամելու նպատակով։ Օտարերկրացիներին նույնպես թույլատրվել է մուտք գործել ՌԴ բուժման նպատակով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |