Քոչարյանի թիմը հետ է կանչել դիմումը, որը խանգարում է Մարուքյանին ՍԴ դիմել25 հունիսի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հետ է վերցրել ՍԴ մուտքագրված դիմումը։ «Այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական երկու խմբակցություններն ասել են, որ «դրանք ամբողջությամբ ապօրինի են», սակայն խմբակցություններից մեկը պարոն Քոչարյանի գործը հայտարարեց որպես պառլամենտարիզմը պաշտպանելու նախապայման», - ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, փոխանցում է Civilnet-ը: ԲՀԿ-ն պատրաստվում էր ՍԴ դիմել ԱԺ-ում՝ միայն «Իմ քայլի» ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայներով ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցով։ ԼՀԿ-ն նախ հայտարարել էր, որ չի կարող միանալ ստորագրահավաքին, քանի որ այդպիսի հնարավորություն օրենքով նախատեսված չէ, ապա՝ հունիսի 24-ին, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ կդիմի ՍԴ, բայց ավելի ուշ՝ Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստից հետո։ Գործը պիտի քննվեր ՍԴ-ում հուլիսի 7-ին։ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը, իր հերթին, քննադատել է ԼՀԿ դիրքորոշումը։ «Պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտավորությունը․․․ խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն դրա (ոտնահարման – խմբ․) դեմ չեն կատարում», - ասել է նա, ԼՀԿ դիրքորոշումը համեմատելով թալանի ականատես լինելու, բայց ոստիկանություն չդիմելու հետ։ Նա հայտարարել է, որ դիմումը հետ է վերցվում «հանուն իրավական պետության»՝ ակնարկելով, որ այսպիսով ԼՀԿ անգործության պատճառը վերացվում է։ Ավելի վաղ հունիսի 25-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք պիտի ուժի մեջ մտնեն հունիսի 25-ից լույս 26-ի կեսգիշերին։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են, իսկ 12 տարի և ավել պաշտոնավարած 3 դատավոր զրկվում պաշտոնից։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է որակում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |