ՌԴ դեսպանատուն. Նոր օրենքը կանդրադառնա ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա

ՌԴ դեսպանատուն. Նոր օրենքը կանդրադառնա ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանություն է տարածել ՀՀ տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ, որտեղ նշվում է, որ նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:

«Նոր պայմաններում արտասահմանյան հեռարձակողները, հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից: Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին: Մենք սպասում ենք հայ գործընկերների պատասխանին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ քննարկան կարևոր բաղկացուցիչներից է, այսպես կոչված, «լեզվային» անվտանգությունը՝ դրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով պարտադիր «ուղեկցումը»։

Նշվում է, որ խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է, որը փաստացի «Հայաստանում ավելի մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն»։Նշվում է, որ իրականությունն է որոշել հայ հասարակության հետաքրքրությունները ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ։ Նշվում է նաև, որ ըստ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվության՝ ռռուսական «Առաջին ալիքը», «ՌՏՌ․Պլանետան» և «Կուլտուրա» հեռուստաալիքներն ունեն բավականին պատկառելի և կայացած լսարան։

Նշվում է նաև, որ ՀՀ-ում ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ օգտվել մալուխային փաթեթներից։

«Այս ամենը մտորումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։ Հայ խորհրդարանականները կքվեարկեն, ելնելով սեփական պատկերացումներից իրենց երկրի և ժողովրդի շահերի մասին։

Ռուսաստանն անխոս կհարգի այդ առումով ցանկացած որոշում։ Միաժամանակ հույս ունենք, որ ներկայացված պատկերացումները կլրացնեն տարվող քննարկումների ընդհանուր պատկերը։ Ավելին, նոր օրենքը միանշանակ էականորեն կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիր մասն է»,-ասված է տարածած հայտարության մեջ։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---