Վրաստանում Covid-19-ից մահացածն Ախալքալաքի գյուղերից էր․ Նա 10 օր առաջ էր ՀՀ-ից վերադարձել

Վրաստանում Covid-19-ից մահացածն Ախալքալաքի գյուղերից էր․ Նա 10 օր առաջ էր ՀՀ-ից վերադարձել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից մեկի 82 տարեկան բնակիչ Վ.Բ.-ն 10 օր առաջ որդու հետ Հայաստանից էր եկել և անցնում էր կարանտինյան շրջանը:

Նա մահացել է կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից Ռուսթավիի հիվանդանոցում, գրում է Jnews.ge-ն։

Կարանտինի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր: Սակայն նա հոսպիտալացվել էր արյան բարձր ճնշման և սրտի անբավարարության պատճառով:

Սահմանը հատելու և կարանտինի անցնելու պահին նրա վիճակը նորմալ է եղել:

Այսպիսով, տղամարդը դարձել է Վրաստանում կորոնավիրուսից մահացած 15-րդ հիվանդը:

Վ.Բ.-ն ապրում էր Ախալքալաքի գյուղերից մեկում, բայց երկար ժամանակ գտնվում էր Երևանում: Ստեղծված իրավիճակի պատճառով չէր կարողանում վերադառնալ տուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---