Խաչատուրյան քույրերի գործը կրկին ՌԴ գլխավոր դատախազությունում է

Խաչատուրյան քույրերի գործը կրկին ՌԴ գլխավոր դատախազությունում է

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն հոր սպանության փաստով Խաչատուրյան քույրերի սպանության գործը Գլխավոր դատախազություն է ուղարկել մեղադրական եզրակացության հաստատման համար։ ՌԴ ՔԿ-ն արել է դա լրացուցիչ հետաքննության ավարտին և գործի նյութերին քույրերի ծանոթությունից հետո՝ չփոխելով նախկին եզրակացությունները, գրում է «Կոմերսանտը»՝ ուժային կառույցներին և փաստաբաններին հղումով։

Գործի 25 հատորին ևս 3 հատոր է միացվել։ Լրացուցիչ քննության համար քննիչները, մասնավորապես, կրկին հարցաքննել են դպրոցի տնօրենին, որտեղ սովորում են աղջիկները, նրանց դասղեկներին, անչափահասների գործերով հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Քույրերը կրկնել են իրենց նախկին ցուցմունքները, որից հետո իրենց փաստաբանների հետ արձանագրություններ են ստորագրել լրացուցիչ հետաքննության ավարտի մասին։

Փաստաբանները խնդրել են մի քանի բողոք և միջնորդություն կցել գործին, այդ թվում ՝ երկու քրգործի միավորման մասին։

Պաշտպանությունը նաև խնդրել է դատախազություն գործը ուղարկելիս թվարկել ինքնապաշտպանությունից ելնելով քույրերի գործողությունների վերաբերյալ բոլոր ապացույցներն ու փաստարկները։ Ըստ փաստաբանների՝ դա քրեական պատասխանատվությունից ազատող հանգամանք է։

Քննչական կոմիտեում կարծում են, որ ավագ քույրերի՝ Կրեստինայի և Անգելինայի մասով նյութերը դատարանում պետք է քննվեն ըստ էության, իսկ կրտսեր քրոջ՝ Մարիայի դեպքում՝ հարկադիր բուժման առումով։

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---